Ադրբեջանը հերքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի ձերբակալության գործին իր կապի մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով «ապատեղեկատվություն» և Ադրբեջանի դեմ ուղղված վարկաբեկման արշավ։ Հաննինգը, որը ԳԴՀ Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) ղեկավարել է 1998-2005 թվականներին, ձերբակալվել է պետական դավաճանության և լրտեսության կասկածանքով։ «Der Spiegel»-ը հայտնել էր, որ նա կարող էր գաղտնի տեղեկություններ պատրաստել օտարերկրյա հետախուզական ծառայության համար և այդ համատեքստում նշել էր Ադրբեջանը։ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Գերմանիայի կանցլերի գրասենյակին և ԱԳ նախարարությանը։



