Երեմյան ֆերմայում ամեն ժամ չէ, որ նոր կյանք է սկսվում, բայց երբ դա տեղի է ունենում, ամեն վայրկյանը կարևոր է։ Նա աշխատում է այնտեղ, որտեղ աշխարհ են գալիս ֆերմայի ապագա բնակիչները։ Այնտեղ, որտեղ յուրաքանչյուր ծնունդ պատասխանատվություն է։ Եվ ոգեշնչում․․․․ Նրա օրը ժամացույցով չի չափվում, որովհետև հորթուկը կարող է ծնվել կեսգիշերին կամ լուսաբացին։ Կամ այն պահին, երբ բոլորը հանգստանում են։ «Երբ ծնունդ է սկսվում, մնում է միայն մեկ նպատակ՝ ապահովել, որ և՛ մայրը, և՛ ձագը լինեն առողջ»։ Առաջին շունչը։ Առաջին հայացքը։ Առաջին քայլերը։ Այս փոքրիկ պահերն են, որոնց համար արժե աշխատել։ Ծնունդը միայն սկիզբն է։ Հետո գալիս են խնամքը, ուշադրությունը, անքուն ժամերը և ամենօրյա հետևողական աշխատանքը։ Ամուր ֆերման սկսվում է առողջ սերնդից։ Եվ մարդկանցից, ովքեր իրենց գործը կատարում են սիրով։ Շատերը տեսնում են կաթը, քչերը՝ այն ճանապարհը, որը սկսվում է նոր կյանքի առաջին վայրկյանից։ Բայց հենց այստեղ է դրվում վաղվա որակի հիմքը։ «Ամեն նոր ծնունդ ինձ հիշեցնում է, թե ինչու եմ սիրում այս աշխատանքը։ Դա պարզապես աշխատանք չէ։ Դա կյանք ստեղծելու գործընթացի մի մասն է»։ Երեմյան կաթնամթերք։ Քարից կաթ քամել։



