Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկ-թերապևտ Հաննա Թերին մահացած է հայտնաբերվել իր տանը, որը գտնվում է Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 45-ամյա Թերիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին։ Նշվում է, որ կինը մահացել է բութ առարկայով գլխին հասցված հարվածի հետևանքով։ Սպանության մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն՝ Մարկ Քեյնին, որին ավելի վաղ ձերբակալել էին իրավապահները։ Հաղորդվում է, որ Հաննա Թերին բուժօգնություն է ցուցաբերել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ Սանդրինգհեմի կալվածքում նրանց գտնվելու ընթացքում։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան արդեն տեղեկացվել են Թերիի մահվան մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15227

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով