Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի կողմից շարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-ի: Արաղչիի խոսքով՝ մայիսին ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունն ընդունել էր 42 ռազմական ինքնաթիռի կորուստը, մինչդեռ այժմ այդ թիվը 81 է: Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ իրական կորուստները շատ ավելի բարձր են, և որպես ապացույց նշել, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) թույլ չի տալիս գործող սենատորին ստուգել այն բազաները, որոնք, իր պնդմամբ, կարգին վիճակում են: «Դուք կարող եք որոշ ժամանակ խաբել բոլոր մարդկանց…», — հայտարարել է Արաղչին:



