Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կկայանա, աշխատում են ժամկետների շուրջ. Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև սպասվող հեռախոսազրույցի կազմակերպման գործընթացում որևէ հապաղում չկա, և դրա հստակ ժամկետները կհամաձայնեցվեն. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Անդրադառնալով Թրամփի ավելի վաղ արված հայտարարությանը, թե առաջիկայում նախատեսված է զրույց ՌԴ նախագահի հետ, Պեսկովն ասել է՝ կողմերը աշխատում են ժամանակացույցի շուրջ: «Այստեղ որևէ հապաղում չկա․ շփումները կիրականացվեն հենց որ դրանք համաձայնեցվեն։ Զրույցի հստակ ժամանակը կորոշվի, և այն կկայանա․ մենք լրացուցիչ կտեղեկացնենք այդ մասին և ոչինչ չենք թաքցնի»,- նշել է Պեսկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15452

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով