Ռուսական զորքերը մասշտաբային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակում են իրականացրել Ուկրաինայի տարածքում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է առնվազն 32-ի, այդ թվում՝ երեխաներ, իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ից: Հարվածների հետևանքով զգալի վնասներ են կրել նաև արդյունաբերական օբյեկտներն ու էներգետիկ ենթակառուցվածքները: Ամենածանր հարվածը հասցվել է Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքին: Ռուսական ռազմաօդային ուժերի հրթիռը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքին, ինչի հետևանքով միայն այստեղ զոհերի թիվը հասել է 22-ի (որոնցից 5-ը երեխաներ են): Զոհեր և ավերածություններ են գրանցվել նաև մայրաքաղաք Կիևում, Ալեքսանդրիայում և Կրեմենչուկում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղի ունեցածն անվանել է «ամենանվաստ հարձակումներից մեկը»՝ ընդգծելով, որ այն համընկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա հետ։ «Սա հենց այն ծննդյան նվերն է, որը Պուտինն ինքն իրեն մատուցեց՝ երեխաների սպանություն, մարդկանց սպանություն»,- իր երեկոյան տեսաուղերձում ընդգծել է Զելենսկին: Փրկարարական աշխատանքները աղետի գոտիներում շարունակվում են։



