ԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի հաստատում ՌԴ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտով հիվանդացության նոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը, հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում: Գերատեսչությունում ավելացրել են, որ Իրկուտսկի մարզում բոլոր կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողությունն ավարտված է, ինֆեկցիոն պաթոլոգիայի հետ կապված առողջական խանգարումներ չկան: «Ռոսպոտրեբնադզորը» ևս հերքել է Իրկուտսկում հիվանդության երկրորդ դեպքի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15324

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով