2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին 168TV -ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը : Նրա խոսքով՝ ինքը հստակ նշել է՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև բուժօգնության որակը և հանրային առողջությունը։



