ՔԿ վարույթներով ութ ամսում վերականգնվել է ավելի քան 12,6 մլրդ դրամի գույքային վնաս

Հայաստանի քննչական կոմիտեում քննված քրեական վարույթներով 2026 թվականի առաջին ութ ամիսներին վերականգնվել է 12 մլրդ 603 մլն 672 հազար դրամի գույքային վնաս։ Այս մասին նշվում է Քննչական կոմիտեի՝ ութ ամիսների գործունեությունն ամփոփող տեսանյութում։ «Ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 12 մլրդ 603 մլն 672 հազար ՀՀ դրամ։ Արգելանք է դրվել 141 մլն 316 հազար ՀՀ դրամ դրամական միջոցների վրա»,- հայտնում է կոմիտեն։ Ներկայացված տվյալները վերաբերում են ինչպես ավարտված, այնպես էլ քննության փուլում գտնվող քրեական վարույթներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15322

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով