ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հարձակվի Իրանի վրա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։ ԱՄՆ նախագահն այդ մասին տեղեկացրել է Truth Social սոցիալական հարթակում արված գրառմամբ։ «Մենք Իրանի վրա չենք հարձակվի նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններին նախորդող որևէ պահի», – գրել է Թրամփը։



