Օրերս Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ բաց չթողեց ոչ մի մանկապարտեզ ու մանկապարտեզի խոհանոց, լոգարան, հատիկ առ հատիկ ստուգեց ամեն ինչ, հետո գնաց դպրոցներ, նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետը։ Վարդենիս այցի ժամանակ նրան ջերմորեն դիմավորեց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։ «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանից այսօր հետաքրքրվեցինք, թե Վարդենիսի համայնքապետն արդեն դարձել է իշխանամե՞տ։ Ի պատասխան՝ նա նշեց՝ Ահարոն Խաչատրյանը պետք է պատասխանի այդ հարցին։ «Ես իմ մասով կարող եմ ասել՝ ինչպես ընդդիմադիր եղել եմ այս իշխանություններին, այնպես էլ շարունակում եմ մնալ, իմ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա ու չի կարող լինել»,- 168.am – ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյան։



