Չեխիայի ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի օրը Պրահա ուղևորվող չորս ինքնաթիռների վերաբերյալ ռումբի առկայության մասին ահազանգեր են ստացվել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ իրավապահները պատրաստվում են ինքնաթիռների վայրէջքին։ Նախնական գնահատմամբ՝ սպառնալիքների հավաստիությունը ցածր է, սակայն անվտանգության միջոցառումները գործի են դրվել։ Նշվում է, որ վայրէջքից հետո բոլոր չորս ինքնաթիռները կենթարկվեն պայթուցիկ նյութերի առկայության ստուգման։ Անվտանգության միջոցառումները կազմակերպվել են այնպես, որ հնարավորինս քիչ ազդեցություն ունենան ուղևորների և օդանավակայանի աշխատանքի վրա։



