«Նոր գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում խախտումներ են բացահայտվել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային վառելիքի վաճառքով զբաղվող «Նոր գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Պարգևաշեն 4-րդ թաղամաս 22) բացահայտվել են խախտումներ։ Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ: Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15368

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով