ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Երախտագիտության մեդալով են պարգևատրվել նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը։ Պետական պարգևները հանձնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։



