Սիցիլիայի Մարսալա քաղաքում երկու հզոր տորնադոները մեքենաներ են շրջել, առնվազն ինը մարդ, այդ թվում՝ դպրոցական մի տղա, վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը։ Դպրոցական տղան վնասվածքներ է ստացել, երբ տորնադոն հարվածել է դպրոցին՝ ուղեկցվելով ուժգին քամիներով։ Տորնադոն մարզադաշտի մերձակայքում օդ է բարձրացրել մի քանի մեքենա։ Եվրոպայի տարածաշրջանում ամենամեծ թվով տորնադոները բաժին են ընկնում Իտալիային, որտեղ այս տարի գրանցվել է 48 տորնադո։



