Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) իրականացնում են պատվաստումների ազգային տեղեկատվական համակարգի համապարփակ գնահատում՝ պատվաստումների ընդգրկվածության մոնիտորինգն ուժեղացնելու և թղթային տարբերակից թվային հաշվետվողականության անցմանը նպաստելու համար: Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպություն հայաստանյան գրասենյակից։ «Այս նախաձեռնությունը կարևոր է առողջապահական տեղեկատվական համակարգերի արդիականացման և հավաստի ու ժամանակին ստացված տվյալների միջոցով պատվաստումների բարձրորակ ծառայություններ ապահովելու համար»,— նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան: Կառույցից նշում են, որ գնահատման ընթացքում ուսումնասիրվել են տվյալների որակը, հաշվետվությունների ներկայացման գործընթացները, ընդգրկվածության մոնիտորինգը և պատվաստումների վերաբերյալ տվյալների օգտագործումը ծրագրի կառավարման ու որոշումների կայացման մեջ: «Գնահատման շրջանակում իրականացվել են նաև հարցազրույցներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ և աշխատանքային այցեր ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղեր ու բժշկական հաստատություններ Երևանում և մարզերում:Այս գնահատումը հիմք կհանդիսանա առաջարկությունների մշակման համար, որոնք ուղղված կլինեն ծրագրի արդյունավետության բարձրացմանը և կապահովեն տվյալների արդյունավետ կիրառումը՝ որոշումների կայացման և Հայաստանում առողջապահական արդյունքները բարելավելու համար»,-նշում են ԱՀԿ հայաստանյան գրասենյակից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15380

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով