ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարք կնքել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսել է ԱՄՆ-ի՝ վեց անգամ հնչեցված խնդրանքները՝ դադարեցնելու ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Այս մասին Axios-ին հայտնել է իրավիճակին քաջատեղյակ ամերիկացի պաշտոնյան։ Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի կնքած գործարքը նոր ճգնաժամ է առաջացրել Ուկրաինայի հետ հարաբերություններում և սպառնում է տապալել Թրամփի վարչակազմի նոր ջանքերը՝ ուղղված պատերազմն ավարտող համաձայնագրի կնքմանը։ «Զելենսկին սխալ է գնահատում իրավիճակը։ Շարունակելով հարվածել նավթավերամշակման գործարաններին՝ նա վտանգում է այն բարյացակամ վերաբերմունքը, որը ձեռք էր բերել Թրամփի մոտ վերջին վեց ամիսների ընթացքում», – ասել է ամերիկացի պաշտոնյան։



