Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիր

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել Հուշասյանը՝ նշելով այն խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5752

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով