Հայկական տարազը մեր դարավոր պատմության ու մշակույթի լուռ վկան է։ Ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել. այս մասին զրուցել ենք ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյանի հետ։ – Պատմական հանգամանքների բերումով ունենք արևմտահայկական և արևելահայկական տարազ։ Ի՞նչ տարբերություններ կան։ – Հայկական լեռնաշխարհում հայկական տարազը դիտարկում ենք երկու շրջանով․ մինչև 1915 թվականը և դրանից հետո։ Ցեղասպանության հետևանքով կտրվեց մշակութային ալիք, որը պետք է շարունակվեր։



