Բրիտանիայում բագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել

Բրիտանիայի Դոնկաստեր քաղաքի մերձակայքում գտնվող Յորքշիրի վայրի բնության այգում վագրի հարձակման հետևանքով տղամարդ է մահացել։ Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին տղամարդը մուտք է գործել վագրերի վանդակ, ինչից հետո կենդանին հարձակվել է նրա վրա։ Տղամարդը մահացել է դեպքի վայրում։ Ոստիկանությունը հայտնել է, որ վագրը չի տուժել և շարունակում է մնալ վանդակում։ Միջադեպից հետո այգին փակվել է, իսկ իրավապահները սկսել են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։ Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները կոչ են արել վագրին չենթարկել էվթանազիայի՝ ընդգծելով, որ կենդանին գործել է իր բնական բնազդներին համապատասխան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15470

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով