Տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ

Կառավարությունում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Վարչապետը ողջունել է պարոն Կուրտիի այցը Հայաստան, հիշեցրել, որ մինչ այս մի քանի անգամ հանդիպելու ու քննարկումներ ունենալու հնարավորություն են ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է զբոսաշրջության ոլորտում կապերը խորացնելուն միտված ծրագրերը: Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Այս առումով, Ալբին Կուրտին կիսվել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորություններով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5752

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով