Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։ Այդ աշխատանքներում առանցքային դեր է ունենալու ռուսական «Ռոսատոմը», որը հավակնում է նաև կառուցել Հայաստանի նոր ատոմակայանը։ Արդյո՞ք Ռուսաստանը կարող է գործող ատոմակայանի շահագործման երկարաձգումը պայմանավորել նրանով, որ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցումը նույնպես վստահի «Ռոսատոմին»։ Այս և այլ հարցեր քննարկելու ենք «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Վահրամ Պետրոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



