Ինդոնեզիայում կրկին ակտիվացել է Սեմերու հրաբուխը

Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգում Սեմերու հրաբուխը առնվազն չորս անգամ ժայթքել է։ Ըստ տվյալների՝ մոխիրը հրաբխի գագաթից բարձրացել է 900 մետր՝ հասնելով ծովի մակարդակից 4576 մետր բարձրության։ Ժայթքումներն ուղեկցվել են սպիտակ և մոխրագույն մոխրի խիտ արտանետումներով, որոնք տարածվել են հարավարևմտյան ուղղությամբ։ Կոչ է արվել չմոտենալ հրաբխի խառնարանին 5 կմ շառավղով՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։ Նախազգուշացվել է նաև լավայի հոսքերի, տաք գազերի և մոխրի ամպերի, ինչպես նաև մոտակա գետերի հուներով ցեխահոսքերի առաջացման վտանգի մասին։ Նշվում է, որ Սեմերուն Ինդոնեզիայի բարձրությամբ չորրորդ հրաբուխն է՝ ծովի մակարդակից 3676 մետր բարձրությամբ, և Ճավա կղզու ամենաբարձր գագաթը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15528

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով