Եթե հայ ժողովուրդը «Նեմեսիսը» չաներ, երկրի վրա ապրելու իրավունք չուներ. Հովիկ Գրիգորյան

«Նեմեսիսի» անդամներն անմեղ մարդկանց չեն սպանել: Երբ երիտթուրքերը դեռ 1918թ. դեկտեմբերին փախել էին, նոր սուլթանական իշխանության ներկայացուցիչներն ընդունեցին, որ հայերի նկատմամբ հանցագործություն է կատարվել: Ի դեպ, Թուրքիայի վերջին սուլթան Վահիդեդդինը Հայոց ցեղասպանությանը դեմ էր, համակրում էր հայերին: Ռազմական ատյաններ բացվեցին, և պաշտոնական թուրքական դատարանն է երիտթուրքերին մեղավոր ճանաչել Հայոց ցեղասպանության հարցում: Հենց թուրքական դատարանն է փաստերի ճնշմամբ հեռակա կարգով դատապարտել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, մյուսներին… Այդ դատարանը կազմված էր թուրքերից ու քրդերից, թեպետ ձևավորվել էր Անտանտի պետությունների դրդմամբ: Այս մասին «Դասեր» հաղորդաշարում ասաց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց պատմության» ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանը : «Թուրքական դատարանի վճռով փոքր կերպարների Թուրքիայում մահապատժի ենթարկեցին, բայց խոշորները փախան: Թուրքական դատարանն այլ բան չէր կարող անել. հսկայական փաստեր կային: Ի դեպ, այդ թուրքական դատարանի դատավորները հետագայում դատապարտվեցին: Մեկը քուրդ Մուստաֆա փաշան էր, որը հայերին ինֆորմացնում էր Էնվերի տեղաշարժերի մասին: Այդ դատավորներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մայրական նախապապերից մեկն է: Բորիս Ջոնսոնը մայրական կողմով թուրք է: Այդ Ջոնսոնի պապին Թուրքիայում մահապատժի ենթարկեցին, ընտանիքն էլ տարան Անգլիա»,- ասաց Հովիկ Գրիգորյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով