Ռուսաստանը կառուցողական դեր է խաղում Իրանի միջուկային հարցում. Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ռուսաստանը դրական և արդյունավետ դեր է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի կնքման գործում։ Նրա խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի միջև միջուկային հարցի շուրջ համագործակցությունը երկար պատմություն ունի, և երկու երկրներն էլ շահագրգռված են խնդրի կարգավորմամբ։ Բաղայիի փոխանցմամբ՝ Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի շրջանակում Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Թեհրանը մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը, այդ թվում՝ իրանական յոթօրյա ծրագիրը։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից առաջ։ Միաժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Թեհրանը ողջունում է գործընկեր երկրների աջակցությունը, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդական դեր, տեխնիկական առումով, շարունակում են կատարել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանն ու Կատարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15528

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով