ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին ուղղված պատժամիջոցների շուրջ 1600 նոր անուններից բաղկացած ցանկը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։ «ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին պատժամիջոցների մոտ 1600 նոր ցուցակագրումներ՝ թիրախավորելով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։ Սա պատժամիջոցների մեր ցանկի ամենախոշոր ընդլայնումն է Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր»,- նշվել է գրառման մեջ։ Կալասի խոսքով՝ Եվրոպան կրկին միասնական դիրքորոշում է դրսևորել։ «Ցանկում ներառվածների ավելի քան կեսը կապված է բալիստիկ հրթիռների արտադրական շղթայի հետ։ Մենք զգալիորեն բարդացնում, դանդաղեցնում և թանկացնում ենք Ռուսաստանի համար այնպիսի զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար»,- հավելել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15528

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով