Հոկտեմբերի 10-ին պաշտոնապես մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Վարչապետը դա անվանեց հաջողության պատմություն։ Սակայն Հայաստանի վերջին երկու տասնամյակների ամենավիճահարույց տնտեսական ծրագրերից մեկի շուրջ դեռ կան հարցեր, որոնց պատասխանները վերաբերում են ոչ միայն այսօրվա ներդրումներին ու աշխատատեղերին, այլև Հայաստանի բնական հարստության և ապագա սերունդների անվտանգությանը։ 2019 թվականին կառավարության պատվերով իրականացված միջազգային փորձաքննությունը մատնանշել էր բնապահպանական գնահատումների լուրջ բացեր։ Յոթ տարի անց ի՞նչ է փոխվել, ո՞ր ռիսկերն են վերացվել, և ի՞նչ երաշխիքներ ունի հասարակությունը։ Այսօր այս և մյուս կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք փաստաբան, բնապահպանական իրավունքի մասնագետ, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, Ամուլսարի խնդրով երկար տարիներ զբաղվող Նազելի Վարդանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



