Ուրեմն պատմության լավագույնն եմ, և վերջ. Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը՝ նշելով, որ իր վիճակագրությունն ինքնին խոսում է իր մասին։ CNN-ին տված հարցազրույցում պորտուգալացին անդրադարձել է նաև կարիերայի ընթացքում 1000 գոլի սահմանը հատելու հնարավորությանը։ «Ամեն ինչ պետք է բնական ճանապարհով տեղի ունենա։ Եթե ես խփել եմ 925 կամ 930 գոլ, ուրեմն պատմության լավագույնն եմ, և վերջ։ Թվերն ինքնին խոսում են։ Եթե հասնեմ այդ նշաձողին, դա հրաշալի կլինի, բայց ես երկարաժամկետ ծրագրեր չեմ կազմում»,- ասել է Ռոնալդուն։ Ֆուտբոլիստը նաև նշել է, որ մարդիկ բավարար չափով չեն գնահատում իր ներկայիս մարզավիճակն ու խփած գոլերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15663

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով