Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հոկտեմբերի 11-ին Truth Social հարթակում հայտարարված էներգետիկ հրադադարը: Ինչպես հաղորդում է Reuters-ի հրապարակումը, այս մասին Զելենսկին հայտարարել է Վարշավայի անվտանգության համաժողովին տեսակապով իր ելույթում: Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահի «հանկարծակի, բայց շատ կարևոր» գրառումից հետո Մոսկվան թիրախավորված հարված է հասցրել Խարկովի էլեկտրակայանին՝ ավելի շատ վնաս հասցնելով Ուկրաինայի էներգետիկ համակարգին: «Ակնհայտ է, որ (ՌԴ նախագահ) Պուտինը Truth Social չի կարդում: Բայց եթե Ռուսաստանը ցանկանում է, որ մենք դադարեցնենք իր նավթավերամշակման գործարանների և նավթի արտահանման ենթակառուցվածքների ուղղությամբ մեր հեռահար հարվածները, ապա Ռուսաստանը պետք է դադարեցնի մեր էներգետիկ համակարգի և կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները, ինչպես նաև դադարեցնի մեր մարդկանց սպանությունները։ Սա արդարացի է», – նշել է Զելենսկին։ Նկատի ունենալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ համաձայնությունը՝ Զելենսկին նաև հայտարարել է, որ հարկավոր է Ռուսաստանի վրա ամերիկյան ճնշում, «ոչ թե պատժամիջոցների մեղմացում, ոչ թե զիջումներ, այլ իրական ճնշում, որպեսզի մենք կարողանանք հասնել գոնե նրան, ինչի մասին ԱՄՆ նախագահը հայտարարեց երեկ՝ էներգետիկ հրադադար»: «Էներգետիկ հրադադարն ու լարվածությունը թուլացնելու և անվտանգություն երաշխավորելու այլ քայլերը շատ անհրաժեշտ են այստեղ՝ իրականում, ոչ թե միայն Truth Social-ում», – հավելել է Ուկրաինայի նախագահը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Կրեմլը դեռևս ասելիք չունի: Անդրադառնալով ռազմական դրության պայմաններում նախագահական ընտրությունների անցկացմանը, ինչի կոչ էր արել Թրամփը, Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ի ու ռուսական կողմի միջև համապատասխան պայմանավորվածության և հրադադարի դեպքում ինքը պատրաստ է խորհրդարանի հետ «դժվարին լուծումներ գտնել»: «Ես այժմ խոսում եմ օրենսդրությունը փոխելու, սահմանադրությունը փոխելու մասին, որպեզի շատ արագ հասնենք ընտրությունների», – ասել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15573

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով