ԵՄ քաղաքական ղեկավարությունը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը, ժամանել են նույն ինքնաթիռով։ Նրանց դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը յասամաններ է նվիրել նրանց, ապա մի փոքր մռայլվել։ Դրա համար երևի պատճառ կար, քանի որ կառավարության մամուլի հաղորդագրության մեջ թվարկված են բոլորը՝ բացի ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասից։



