Ընդդիմության պոպուլիստական ներկայացումը տապալվեց․ Երևանի քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հայտարարությանը՝ նշելով, որ ընդդիմության հերթական պոպուլիստական ներկայացումը տապալվեց՝ ինչպես և սպասվում էր։ «Փաստորեն՝ ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը դեմ է, որ քաղաքացիների աշխատավարձը բարձրանա։ Ինչո՞ւ։ Որովհետև այսօր ի լուր աշխարհի մի աշխարհացունց նորություն է հայտնել Մեսրոպ Մանուկյանը՝ ասելով, որ Երևանի քաղաքապետի, տեղակալների և խորհրդականների աշխատավարձը կտրուկ աճ է գրանցելու։ Սակայն, երևի ոչ միտումնավոր կերպով, մոռացել է մի կարևոր հանգամանք արձանագրել. այս տրամաբանության ներքո աշխատավարձերը կբարձրանան նաև շուրջ 2000 և ավելի աշխատողների համար, այդ թվում՝ Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում և քաղաքապետարանի աշխատակազմում աշխատողների։ Ընդ որում՝ այս աշխատակիցները որևէ բարձր քաղաքական պաշտոն չեն զբաղեցնում, ամենօրյա ռեժիմով արարում են, բարի գործ կատարում, հավելյալ արժեք ստեղծում, ունեն հոգսեր, տուն ու ընտանիք։ Կարծում էի՝ Մեսրոպ Մանուկյանի համար ևս տրամաբանական պետք է լիներ, որ այս մարդիկ նույնպես արժանի են բարձր աշխատավարձ ստանալու։ Մի կողմ թողնենք Մանուկյանի այս ձևակերպումը, բայց մի աշխարհացունց լուր էլ ես ունեմ հայտնելու ի լուր աշխարհի։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Մանուկյանը ոչ հրապարակային խոսքում, ոչ գրավոր, ոչ բանավոր կերպով չի սրտնեղել, առավել ևս՝ չի հրաժարվել իր մեկուկես միլիոն դրամ բարձր աշխատավարձից»,- նշել է Ջուլիետա Ազարյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15585

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով