Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և պատգամավոր Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արուսյակ Մանավազյանն արժևորել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, բարձր գնահատել ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Վասիլիս Մարագոսի խոսքով ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակում։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության հագեցած օրակարգին՝ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է փոխգործակցության ոլորտները, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, մանրամասնել աջակցության ծրագրերի ուղղությունները։ Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը Հայաստանում: Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական, էներգետիկայի ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին, հայկական արտադրանքը եվրոպական չափանիշներին մոտարկելու հնարավորություններին ու գործիքակազմերին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին և երկկողմ օրակարգի այլ հարցերի: Վասիլիս Մարագոսը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15587

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով