Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները

այաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը քննարկել են երկու երկրների՝ մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ « Արդյունավետ քննարկում Հայաստան-Կանադա գործընկերության զարգացման ուղղությամբ. Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները» ,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի «ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ։Գրառմանը կից հրապարակվել է նաև տեսանյութ։ Կանադայի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կազմում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով