ՌԴ միգրացիոն նոր կանոնները բացահայտ խախտում են ԵԱՏՄ և միջազգային իրավունքը

Ռուսաստանում փոխվում են ոչ միայն ներգաղթյալների աշխատանքի ու բնակության կանոնները, այլև պետության վերաբերմունքն օտարերկրյա աշխատուժի նկատմամբ։ Պետդումա ներկայացված նոր նախաձեռնություններից մեկը նախատեսում է վերացնել պատենտային համակարգը և աշխատանքի ընդունումը կապել կոնկրետ գործատուի հետ։ Առաջարկվում են նաև խստացումներ ընտանիքների բնակության, եկամուտների վերահսկման և աշխատանքի ոլորտային սահմանափակումների հարցերում։ Այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որի տնտեսությունը շարունակում է օտարերկրյա աշխատուժի կարիք ունենալ, և որտեղ բնակվում ու աշխատում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ։ Արդյո՞ք Ռուսաստանը վերանայում էաշխատանքային միգրացիայի քաղաքականությունը, թե՞ աստիճանաբար փոխում էօտարերկրացիների իրավական և հասարակական կարգավիճակը։ Ինչպե՞ս են նոր սահմանափակումներն անդրադառնալու Հայաստանի քաղաքացիների վրա, և որքանո՞վ են նրանց պաշտպանում Եվրասիական տնտեսական միության պայմանագրով ամրագրված իրավունքները։ Այս հարցերն այսօր քննարկել ենք փաստաբան, Ռուս-հայկական իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15789

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով