Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Դուք հարցնում եք՝ արդյոք մենք հետախուզական տվյալներ ստանում ենք ամերիկյան կողմից։ Այո, մենք շարունակում ենք այդ համագործակցությունը։ Ճիշտ է, անցած գիշեր տեղի ունեցած հարձակման ժամանակ օդային տագնապի ազդանշանը հնչեցվել է ուշացումով։ Սակայն դա պայմանավորված էր ռուսական կողմի կիրառած սպառազինության հատուկ տեսակով», – հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ ասել է Սիբիհան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով