Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնագիրն անհրաժեշտ է համաշխարհային շուկային։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է լրագրողներին: «Դիզելային վառելիքի վերաբերյալ այս գործարքը մեզ համար չէ։ Այն համաշխարհային շուկայի համար է, քանի որ համաշխարհային շուկան տուժում է բարձր գներից»,- լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ համաձայնագիրն արդեն արդյունքներ է տվել։ «Այս գործարքն օգնել է նվազեցնել գները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15670

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով