Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշում Խուդանյանը պոկել է 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում է պահել 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկել է 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցել է երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով՝ Առաքելյանը ԵԱ-ում 5-րդն է: Հավաքականի անդամ Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 116 կգ, իսկ հրել 135 կգ ու 145 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով՝ նա 10-րդն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15674

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով