Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։ Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների: Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հնարավորություններին:



