Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Կիևին հասցված ռուսական հարվածի և բալիստիկ հրթիռների արձակման մասին գործընկերների կողմից նախազգուշացում չստանալու մասին։ «Խոսել եմ Մարկ Քարնիի հետ։ Շնորհակալություն, Կանադա՛։ Տեղեկացրել եմ նրան Կիևին հասցված ռուսական հարվածի և գործընկերների կողմից բալիստիկ հրթիռների արձակման մասին նախազգուշացման բացակայության մասին։ Ուկրաինան արդեն երկրորդ անգամ նման նախազգուշացում չի ստացել։ Այս պահին շարունակվում է փրկարարական գործողությունը։ Հարվածի հետևանքով վնասվել է բնակելի շենք, և հրդեհը տարածվել է առաջինից մինչև ութերորդ հարկերի բնակարաններում։ Բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, իրականացվում է մարդկանց տարհանում։ Այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի և վեց վիրավորի մասին։ Ցավակցում եմ զոհվածի հարազատներին ու մտերիմներին։ Հարված է գրանցվել նաև էներգետիկ օբյեկտի տարածքում՝ Կիևի խոշոր էլեկտրակայաններից մեկում։ Ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը: Քննարկել ենք նաև ԱՄՆ-ի հետ շփումները և այս շաբաթ հնարավոր դիվանագիտական իրադարձությունները։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը հետևողականորեն աջակցի այս պատերազմի դադարեցմանը և լարվածության թուլացմանն ուղղված իրական քայլերին։ Խոսքը կոնկրետ գործողությունների մասին է, որոնք Ռուսաստանն իսկապես պետք է ձեռնարկի՝ իր պատերազմին և սպանություններին վերջ տալու համար»,-գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։



