Հոկտեմբերի 14-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Սարատովի մարզի Բալաշովո քաղաքի ուղղությամբ։ Մարզպետ Ռոման Բուսարգինի խոսքով՝ վնասվել են մի քանի բնակելի շենքեր, կա մեկ զոհի մասին նախնական տեղեկություն։ Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքի տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել Սբերբանկի տվյալների կենտրոնը և «Բալաշովո» մետալուրգիական գործարանը։ Երկու օբյեկտներն էլ գտնվում են քաղաքի արդյունաբերական գոտում, որտեղ արբանյակային տվյալներով մի քանի հրդեհ է գրանցվել։ Սբերբանկի տվյալների կենտրոնը դեռ կառուցման փուլում է, սակայն մասամբ արդեն գործում է։ Ծրագրի արժեքը գնահատվում է 122,2 միլիարդ ռուբլի։ «Բալաշովո» գործարանն ամեն տարի արտադրում է ավելի քան մեկ միլիոն տոննա գլանվածք պողպատ։



