Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 մասնակից: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։ Երևանի ժամանակով 15:00-ին Մ23 տարեկանների մրցաշարում մրցահարթակ դուրս կգա 57 կգ Ալեքսանդրա Գրիգորյանը: Այնուհետ՝ 17:00-ին երիտասարդների 70 կգ քաշային կարգում ելույթ կունենա Սամվել Մարտիրոսյանը: Եվ 19:00-ին Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը կմրցեն 75 կգ քաշում:



