COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, գործընկերներ պետական գերատեսչություններից և միջազգային կառույցներից։ ՄԱԿ-ի դրոշի բարձրացումը խորհրդանշում է համաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր հանգրվանը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկրի և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։ Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։ Համաժողովի ընթացքում «Մերիդիան» էքսպոկենտրոնի կապույտ գոտում կգործեն ՄԱԿ-ի համաժողովների կազմակերպման համար սահմանված համապատասխան ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15749

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով