Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ ըմբիշ Գասպար Տերտերյանը դարձել է Մ-23 ԱԱ արծաթե մեդալակիր: «72 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը 3-4 հաշվով ցավալի պարտություն կրեց ղազախ մրցակցից: Տերտերյանը Հայաստանի թիմին այս մրցաշարում առաջին մեդալը բերեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։



