Հայ մարդն ուզում է՝ իր երկրի ղեկավարը բարձր ու սոլիդ լինի. Ռուսաստանը կամաց-կամաց սկսում է փակել ծորակը. Վլադիմիր Մարտիրոսյան

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Նախընտրական փուլում ամեն ինչ ունենում է պրոպագանդայի առաքելություն, քան իրականության մատուցման: Ժոնգլյորություն նույնպես արվում է: Ես համոզված եմ, որ այս փուլում քաղաքական ուժերն իրական սոցհարցումների արդյունքները չեն հրապարակում, դրանք պահվում ու վերլուծվում են: Ես չեմ հիշում որևէ նախընտրական փուլ, որը Հայաստանում այսքան վաղ է սկսվել: Ընտրարշավը սկսվել է շատ շուտ, և ամենաշուտն այն սկսել է Փաշինյանը, առաջատարն այսօր ինքն է, որովհետև աշխատում է բազմագույն գունապնակներով: Նա ունի տնային աշխատանք: Անընդհատ խոսում է բժշկական ապահովագրության մասին, խորացնում է տոնի նարատիվները, որովհետև դա հասարակական շերտերի բարձր ներգրավվածության հավանականություն է ապահովում: Մի բան, որ ես ընդդիմության մոտ չեմ տեսնում: Ցավոք, այն ուժերը, ովքեր հնարավորություն ունեն անցնել Խորհրդարան, իրենց նարատիվները չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական նարատիվներից: Նիկոլ Փաշինյանը գնում է Չորրորդ Հանրապետություն ստեղծելու ճանապարհով: Ովքե՞ր են այն ընդդիմադիր քաղաքական ուժերը, ովքեր կտրականապես դեմ են սրան, դեմ են նոր Սահմանադրություն ընդունելուն և հայտարարում են, որ Երրորդ Հանրապետության նարատիվների պահապանն են: Ընտրողը հստակ պետք է իմանա, թե ինչով են միմյանցից տարբերվում քաղաքական առաջարկ անողները: Ընտրողի համար մենթալ առումով հասկանալ՝ որն է տարբերությունը, ամենամեծ խնդիրն է այսօր: Փաշինյանը վախ է տարածում պատերազմի սպառնալիքով, ու դա աշխատում է: Իր ասածի առումով իր ողջ կառուցակարգերն աշխատում են, և դա շատ ավելի էֆեկտիվ է տեղ հասնում, քան նրանցը, ովքեր դա մերժում են: 3-րդ նարատիվը, որն իջել է հանրային դաշտ, հիբրիդային պատերազմի նարատիվն է: Սա իշխանությունն աշխատեցնելու է ի շահ իրենց: Փաշինյանը հասկանում է, որ այս անգամ իր վերարտադրվելու խնդիրը շատ ավելի բարդ է, որովհետև չվերարտադրվելը նշանակում է՝ ոչ միայն հանգիստ կլյանքով չապրել, այլև կանգնել պատասխանատվության առաջ: Նա ջրբաժանի առաջ է կանգնած ու այդ տրամաբանությամբ էլ աշխատում է: Ես նույն տրամադրվածությունը չեմ տեսնում Հայաստանի ընդդիմադիր ուժերի մոտ :

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով