Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել օմանցի պաշտոնակցի՝ Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը Եմենում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղիների շուրջ։ Վերջին օրերի ընթացքում Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Թուրքիայի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ՝ քննարկելու Եմենում տեղի ունեցող զարգացումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15858

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով