Հայաստանն ու Լիտվան կարևորել են խորհրդարանական համագործակցության ակտիվացումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը՝ երկկողմ կապերի հետագա զարգացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15867

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով