ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղը կմեկնի Ադրբեջան։ Լավրովը հոկտեմբերի 15-ին մասնակցելու է Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողովին։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, միջոցառման ընթացքում կքննարկվեն Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդի հետագա զարգացման հարցերը։



