Մազութի արտադրական հանգույցի բակում սարքավորումներ և բիտում են այրվել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ մազութի գործարանում բիտումային սարք է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։04-ին։ Հաղթանակ թաղամասում՝ մազութի արտադրական հանգույցի բակում այրվել են սարքավորումներ և բիտում։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16059

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով