Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի գլխավոր գրասենյակին՝ վնասելով շենքի երեք հարկը։ Այն աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկն է։ Շենքում փոքր հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր չեն եղել։ Այստեղ տեղակայված է նավթի պլանավորման և մատակարարումների բաժինը, որը համարվում է Saudi Aramco-ի «նյարդային կենտրոնը»։ Շենքում են գտնվում նաև ընկերության ղեկավարության գրասենյակները, ֆինանսական և իրավաբանական բաժինները։ Իրանի աջակցությունը վայելող հութիները փորձում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին։ Նրանց գործողություններն ընդլայնվում են․ վերջին օրերին նրանք մի շարք հարձակումներ են իրականացրել, այդ թվում՝ երկրի օդանավակայանների, այդ թվում՝ Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, իսկ հարյուրավորները վիրավորվել են։



