ԱՄՆ-ի հետ քննարկում են ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը Դմիտրիև

ԱՄՆ-ն առայժմ այն դիրքորոշման է, որ ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումը բարդ գործընթաց է, սակայն այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է. հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ «Երբ այցելեցինք Վաշինգտոն, քննարկվեց պատժամիջոցների վերացման հարցը՝ մասնավորապես ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումների վերացումը։ Դրանից առաջ ԱՄՆ-ն որոշակի մեղմացումներ էր կիրառել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների հարցում, սակայն դրանք գործում էին ամսական կտրվածքով։ Այժմ ԱՄՆ-ն առայժմ կարծում է, որ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը բարդ է, բայց մենք տարբեր ուղղություններով աշխատում ենք ամերիկյան կողմի հետ»,- ասել է Դմիտրիևը «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով